Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1.2010

Հիպերիկն ազատում է դեպրեսիայից

Հիպերիկն ազատում է դեպրեսիայից

Գիտնականները գտել են դեպրեսիայից ազատվելու բժշկական պատրաստուկների բնական այլնտրանքը: Հոգեկան վիճակը կարգավորելուն օգնում է տարածված դեղաբույսերի թուրմը: Նոր օգտակար հատկությունները հայտնաբերվել են հիպերիկի մեջ:

 

Մասնագետները թեստավորում են անցկացրել և համեմատել հիպերիկի և ժամանակակից հակադեպրեսանտների հատկությունները: Պարզվել է, որ այս դեղաբույսն օժտված է արտահայտված հանգստացնող և տոնուսը բարձրացնող հատկությամբ և կարող է օգտագործվել միջին աստիճանի դեպրեսիայի բուժման համար:

 

Հիպերիկը նպաստում է օրգանիզմում սերոտոնինի արտադրմանը, ինչն էլ դրականորեն է ազդում մարդու տրամադրության վրա:

 

Այս տվյալներն ստացվել են 29 հետազոտությունների ընթացքում, որոնց մասնակցել են 5489 պացիենտ, ովքեր տառապել են  թույլ կամ միջին աստիճանի դեպրեսիայով:

 

Բացի այդ,  պարզվել է նաև, որ հիպերիկն օգնում է պայքարել գլխապտույտների, հոգնածության և մազաթափության դեմ:

Հեղինակ. Նարինե Ավետիսյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-3.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ